Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ստեղծվել է Հայկ Խանումյանի իրավունքների պաշտպանության կոմիտե

Սեպտեմբեր 06,2012 15:12

Այսօր Արցախում ստեղծվել է “Արցախի եվրոպական շարժում” ՀԿ նախագահ Հայկ Խանումյանի իրավունքների պաշտպանության հասարակական կոմիտե: 2012թ. օգոստոսի 2-ին հարուցվել էր քրեական գործ և Հայկ Խանումյանին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քր.օր. 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կոմիտեում ընդգրկվել են.

Վիտալի Բալասանյանը՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս

Մասիս Մայիլյանը՝ ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ

Գեղամ Բաղդասարյանը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր

Կարեն Օհանջանյանը՝ իրավապաշտպան, “Հելսինկյան նախաձեռնություն-92” ԼՂ կոմիտեի համակարգող, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր

Վահան Բադասյանը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ներսես Օհանջանյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտակերտի շրջանի նախկին ղեկավար

Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հադրութի շրջանի նախկին ղեկավար

Տիգրան Կյուրեղյանը՝ ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների նախկին պատգամավոր

Ալեքսանդր Քանանյանը՝ քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930