Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը

Սեպտեմբեր 06,2012 14:43

Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար, իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում, 2004 թ. դաժանորեն սպանելու համար:

Տարիներ ի վեր, խորհրդարանական երկխոսության միջոցով, իսկ վերջին շրջանում նաև Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Հանձնաժողովի անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը` նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը:

Ավելին, օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը, մենք ինտենսիվացրել ենք կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ` հույսով, որ այն կնպաստի տարածաշրջանային լարվածության թուլացմանը, կխրախուսի վերահաշտեցումը և կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կենսունակ լուծում գտնելուն:

Հանձնաժողովն իր հայ և ադրբեջանցի գործընկերներին հստակորեն ներկայացրել է իր մոտեցումները, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը և Եվրոպական արժեքները պետք է կազմեն եվրոպական ինտեգրման ձգտումների անկյունաքարը: Այս համատեքստում, պրն. Ալիևի որոշումը պետք է դիտել իբրև արդարադատության ընթացակարգերի վտանգավոր և սխալ կիրառում:

Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին` ի ցույց դնելու իրենց հանձնառությունը վերոնշյալ արժեքներին և մեծապես խրախուսում ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին շարունակելու ներգրավվածությունը հաշտեցման գործընթացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930