Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ են անում ձերբակալված բժշկին ազատ արձակել` մինչ դատավճիռը

Սեպտեմբեր 06,2012 14:18

Այս տարվա փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության ժամանակ մահացել են ծննդկանն ու երեխան, ինչի համար մեղադրվում է բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը, որը ներկայումս ձերբակալված է:  Այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում «Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» ֆեյսբուքյան խմբի անդամները դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին, առողջապահության նախարարին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին` միջնորդել փոխելու բժիշկ Վլադիմիր Մյագկովի խափանման միջոց կալանքը` չբացակայելու ստորագրությամբ, մինչ վերջնական դատավճիռը:

Խմբի անդամ, բժիշկ Գեւորգ Թամամյանի խոսքերով` «խորապես հասկանում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատների կորուստը և խիստ ցավում ենք այդ անդարձելի կորստի համար` միաժամանակ հասկանալով, որ ոչ մի ցավակցություն չի կարող ամոքել Ֆլորա Աբգարյանի հարազատների վիշտը»:

Բժիշկներն իրենց հայտարարության մեջ նշեցին, որ գործի քննության ընթացքում չեն նկատում այն քայլերը, որ ուղղված կլինեին նվազեցնելու նման դեպքերի հետագա կրկնությանը եւ ցանկացած բժշկական դժբախտ ելք պետք է հաջորդվի փաստերի լիարժեք և անաչառ քննումով, որը բխում է հասարակության շահերից. «…այս 6 ամսվա ընթացքում մեզ հայտնի չէ ընդունված որևէ որոշում կամ գործնական քայլ, որ ուղղված լիներ հաճախակի անէսթեզիա կատարող բուժհիմնարկներում աշխատանքային պայմանների բարելավմանը (օր. երկու անէսթեզիոլոգի միաժամանակյա առկայություն, համապատասխան հանգստի ռեժիմով, կամ բարդ անէսթեզիոլոգիական դեպքերի համար բրոնխոսկոպի կամ լարինգոսկոպի ձեռքբերում, որ կարող էր նման դժբախտ ելքի հնարավորությունը խիստ նվազեցնել): Այդ դեպքում ինչու՞ եք կարծում, որ հաջորդ անէսթեզիոլոգն իր գործն ավելի լավ է կատարելու, քան բժիշկ Մյագկովը: Հասկանալով, որ անփոխարինելի մարդ չկա, ամեն դեպքում տվե՞լ ենք մենք մեզ այն հարցը, թե ո՞վ է փոխարինելու 30 տարվա անբասիր աշխատանքային փորձ ունեցող բժշկին»:

Բժիշկների կարծիքով միջազգային պրակտիկայում բժշկական սխալ գործած բժշկին անմիջապես չեն ձերբակալում, զրկում են լիցենզիայից, տալիս են այլ պատիժներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930