Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունը «գրադները» առած պիտի հարձակվե՞ր»

Սեպտեմբեր 06,2012 13:42

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նեղսրտած չէ ընդդիմադիր գործընկերների հանդիմանանքից, որ ՀՀ իշխանությունները, պետական ապարատն անտեղյակ են եղել Հունգարիայի եւ Ադրբեջանի հանցավոր համաձայնությունից: «Ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ կարելի է շահարկել, բայց սա այդ խնդիրը չէ: Պետք է միահամուռ լինենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. «Ընդդիմություն է, պիտի էդպես ասի, բա ինչպե՞ս ասի: Էլ չեմ ասում, որ մարդիկ մտածում են, որ նույնիսկ եթե 10 օր առաջ իմացվեր, ինչն անհնար էր, եւ հանրության համար արդեն պարզ լիներ, ընդդիմությունն անպայման պիտի «գրադները» առած հարձակվե՞ր, որ գործարքը չանեին»: Նրա կարծիքով՝ մեղավորներ եւ արդարներ չպիտի փնտրենք. «Այլ գործընթացում այնպիսի ներկայացում ունենանք, որպեսզի հնարավոր լինի հետագա գործողություններն իրագործել»: Հետաքրքրվեցինք՝ իշխանությունները դաս քաղեցի՞ն կատարվածից: «Իշխանությունները դաս քաղելու խնդիր չունեն: Իշխանություններն այն ռեզերվները, որ ունեն, ամեն ինչը տրամադրել են ԼՂՀ խնդրի եւ տվյալ խնդիրների լուծման համար: Սա իշխանությունների քաղաքական օրակարգի ամենօրյա, ամենժամյա խնդիրն է: Այստեղ պետք է տեսնել նաեւ ընդդիմադիր կողմին ու հայ հասարակությանը»,- եղավ պատասխանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930