Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամեն ինչ նշանակովի է»

Սեպտեմբեր 06,2012 13:37

ՀԱԿ անդամը բացահայտում է Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի ու Սերժ Սարգսյանի հայտարարության կապը:

Pan Armenian Photo

«Սամվել Բալասանյանի մասին ինձ մի բան է մտահոգում: Մտածում եմ՝ չեմ գտնում, թե որտեղ է թաղված շան գլուխը: Սամվել Բալասանյանին Վրաստանի իշխանությունները թույլ տվեցին, որ Ջավախքում գարեջրի գործարան բացի: Այն իշխանությունները, որոնք այսօր շան պես զբաղված են Ջավախքի հայաթափմամբ, մեկ էլ հանկարծ թույլ են տալիս Սամվել Բալասանյանին: Դա այն իշխանություններն են, որ հայկական դպրոցների վրա գրում են՝ վրացի լինելը պատիվ է: Ձեզ համար դա տարօրինակ չէ՞»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնաով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին ինքն է առաջադրել, նա օտար չէ՝ այսպիսի բացահայտում արեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքերով՝ «Դրանք այն իշխանություններն են, որ Թուրքիայի, Ադրբեջանի ինվեստորներով գլխավոր քայլ կատարեցին, Հայաստանին դուրս մղեցին մետաքսի ճանապարհից: Այդ իշխանությունները հանկարծ թույլ են տալիս, որ Սամվելը՝ Բալասանյան ազգանունով, այնտեղ գործարան բացի, դա ավելի քան տարօրինակ է, չէ՞: Այս պատմության մեջ շան գլուխը գիտե՞ք որտեղ է թաղված՝ որպեսզի հանրությանն ասեն՝ ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի, ադրբեջանցիների ինվեստիցիայի վրա: Հայն էլ է ինվեստոր, եւ այդ հայը Սամվել Բալասանյանն է: Չնայած հայի ինվեստիցիան մի քանի տասնյակ հազար դոլար է, նրանցը՝ միլիարդներ: Մեզ համար նորություն չէ, որ Սամվել Բալասանյանը իրենց մարդն է»:

Գուրգեն Եղիազարյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի այդ խոսքերը, որ Սամվել Բալասանյանը իրենց օտար չէ, եւ որ ԲՀԿ-ն էլ հակառակորդ չէ: Գուրգեն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ «Իրականում բացարձակ ճշմարտություն է այն, որ այսօր իշխանությունը խորը ճգնաժամ է ապրում: Երրորդական, չորրորդական կուսակցությունները իրենց օդ ու ջրի պես պետք են: Միգուցե վերջին օրերին իրենց համար լավ եղավ, որ Ադրբեջանը հիմարաբար Սաֆարովին տարավ Բաքու: Հակառակ դեպքում այն խոստացածները պետք է արդեն կատարեին: Այսօր, չնայած այդ հաջող ելքին իրենց համար, ցանկացած 2-րդական, 3-րդական կուսակցություն իրենց օդ ու ջրի պես հարկավոր է՝ լավ իմանալով, որ ընտրությունների ժամանակ իրականում 2-3 տոկոս չեն ունենալու, լրջագույն խնդիր է իրենց համար: Ինչքան էլ որ Միացյալ Նահանգները, մնացած դեսպանները աջակցեն, միեւնույն է՝ նրանք ընտրություններից կես տարի առաջ իրենց հարաբերությունները տարբեր կուսակցությունների հետ պետք է պարզեն՝ լինի դա կեղծավորությամբ, լինի քաղաքապետ տալով, չէ՞ որ Հայաստանում չկան ընտրություններ: Հայաստանում ամեն ինչ նշանակովի է: Հիմա իրենք որոշել են այդպես նշանակել Բալասանյան Սամվելին Գյումրիի քաղաքապետ: Այսինքն՝ քայլ է անում դեպի ԲՀԿ: Եղբայրության, հարազատության հերթական քայլն է անում: Դեռ ուրիշ քայլեր էլ կանեն»:

Մեր հարցին՝ այդ քայլը զուտ ՀՀԿ-ի կողմից քայլ է, ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի հերքում, չի ասում՝ ես իրենց մարդը չեմ՝ պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է հերքել: Մեզանից բացի՝ չկա այն մարդը, որ ասի՝ իրենց մարդը չի: Ընտրություններից առաջ կպարզվի, թե ովքեր են իրենց մարդիկ»:

Իսկ թե ինչու է Միացյալ Նահանգները եւս կողմ, որպեսզի Սերժ Սարգսյանը վերընտրվի նախագահ՝ պարոն Եղիազարյանը բացատրում է. «Որքան թույլ, չընտրված, ոչ լեգիտիմ, այնքան ձեռնտու մեծ տերություններին, այնքան խոստումնալից, բարի, ժպտերես կլինի մնացածների հանդեպ, որովհետեւ ժողովրդի կողմից ընտրված նախագահը կմտածի ՀՀ քաղաքացու մասին, ոչ թե իրենց: Դրա համար նրանց օդ ու ջրի պես պետք է, որ Հայաստանում նորից չընտրված նախագահ լինի, ինչը եւ պատրաստում են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930