Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընկերություն, եթե կա նախանձ. Մեր պատկերացումները ընկերության մասին

Սեպտեմբեր 06,2012 13:36

Մենք` հայերս, մեզ բնորոշելիս, հաճախ ենք նշում մեր ընկերասեր լինելու մասին: «Առանց ընկեր դու միայնակ ես»,«ում ես պետք առանց ընկեր»` սիրում ենք կրկնել:
«Երիտասարդները ընկերություն անել չգիտեն, հիմա ամեն ինչ շահի վրա է հիմնված: Ընկերությունը մենք էինք անում, իսկական, որ ընկերոջդ համար կյանքդ կտայիր»,- այսպես արտահայտվեց 69-ամյա Ժորա պապիկը:  Մեր զրուցակցի արտահայտած կարծիքը ներկայացրեցինք երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, փորձեցինք նրանցից` ի՞նչն է իրենց համար կարևոր ընկերության մեջ: 17-ամյա ուսանողուհի Մերիի համար ընկերությունը մնում է ընկերություն` անկախ ժամանակաշրջանից: «Ինչպե՞ս թե հիմա իսկական ընկերություն չկա: Կա: Եթե այն ժամանակ ընկերության մեջ կային որոշ սահմանափակումներ, ապա հիմա դրանք չկան: Չեմ պատկերացնում, ասենք, մի քանի տասնամյակ առաջ ընկերություն աղջկա և տղայի միջև»,- ասում է նա: Մերիի համար ընկերության մեջ կարևոր և առաջնային է վստահությունը:
Մենք փոքրիկ հետազոտություն անցկացրեցինք աղջիկների և տղաների միջև, և ահա թե ինչ ստացվեց արդյունքում: Ի՞նչն են ավելի շատ կարևորում ընկերություն մեջ աղջիկները:
1. Վստահությունը
2. Նմանությունը միմյանց
3. Անկեղծությունը
Իսկ տղաների մոտ հետևյալ պատկերն է`
1. Հավատարմությունը
2. Անկեղծությունը
3. Ընկերոջ hասկացող և ըմբռնող լինելը
Տղաներից ոմանք նշում էին, որ աղջիկների մոտ դժվար են պատկերացնում անկեղծ ընկերություն, 19-ամյա Արշակը փորձում է մեկնաբանել. «Դե աղջիկների մոտ մեկը մյուսից սիրուն եղավ, առաջանում ա նախանձ կամ էս տղան մեկին ավելի ուշադիր նայեց, իսկ ի՞նչ ընկերություն, եթե կա նախանձ: Տղաների մոտ ընկերություն անելը ավելի լավ ա ստացվում»: Աղջիկներն էլ իրենց դիրքորոշումն են ներկայացնում:
«Ի՞նչ են խոսում: Իհարկե, հնարավոր է լինեն աղջիկներ, ովքեր նախանձ են, բայց նախանձ լինում են նաև տղաները: Իսկական ընկերություն կարող է լինել աղջիկների մոտ, ավելի մաքուր և անկեղծ, քան տղաների: Եթե տղաների մոտ ընկերությունը սահմանափակվում է միասին խմելով և քեֆեր անելով, մեզ մոտ ամեն ինչ ավելի հետաքրքիր է»,- կարծում է 21-ամյա Անժելան:
Շատերն էլ փաստում են` պարզ և անկեղծ ընկերություն կարող են անել բոլորը` անկախ սեռից, լավ ընկեր լինելու համար ուղղակի պետք է հարգել ընկերոջդ և նրա հետ անկեղծ լինել:Արիստտոտելն ասել է` մեր երջանկությունը կրկնապատկվում է, երբ այն կարողանում ենք կիսել ընկերների հետ:
Երջանիկ եղեք և շրջապատված լավ ընկերներով:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930