Առաջիկա ՏԻՄ ընտրություններին աննախադեպ զարգացումներ չեն լինի: Այս կարծիքին է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՏԻՄ ընտրություններին Կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել Արարատի, Շիրակի, Արմավիրի, եւ Սյունիքի մարզերում.
«Իսկ այն տեղերում, որտեղ «Ժառանգություն»-ը չունի իր թեկնածուն, որպես սկզբունք որդեգրել ենք պաշտպանել ընդդիմադիր դաշտի թեկնածուներին եւ օրինակ` Գյումրիում մենք սատարում ենք ՀՅԴ թեկնածուին, այլ տեղերում ընդդիմադիր այլ թեկնածուների»,- «Ա1+»-ին ասաց նա։
Ըստ Պարոն Հակոբյանի՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ավելի օբյեկտիվ են անցնում, քան հանրապատեկանը, քանի որ փոքր համայնքներում բոլորը միմյանց ճանաչում են եւ խախտումներ համեմատաբար ավելի քիչ են լինում.
Մանրամասն՝ կարդացեք այստեղ