Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Եթե Ալիեւի հայրը սաղ լիներ, կասեր այ տղա, խելոք եղի, էսքա՞ն էլ ապուշ լինի մարդ»

Սեպտեմբեր 06,2012 12:44

«Ինչի՞ց ենք ենք զարմացել, Ադրբեջանի՞ց ենք զարմացել, որի հերոսը քնած մարդուն կացնահարողն է: Ինչ վերաբերում է Հունգարիային՝ ունենալով տնտեսական խնդիր, գնացել է գործարքի: Շատ ողջունելի կլինի, որ մեր արտգործնախարարությունը ներկայացնի դիվանագիտական կասեցման ամբողջ գործընթացը»,- այսօր «Հայելի» ակումբում Հունգարիա-Ադրբեջան գործարքի մասին այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ նրա, կա ՀՀ նախագահի համապատասխան արձագանքը, որ մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները. «Անհեռատես, անփառունակ, ապագա չտեսնող մարդ է Ադրբեջանի նախագահը: Սա մեր համար շատ լուրջ ահազանգ է նաեւ, որ թշնամին մի օր Ղարաբաղն է այդպես գնելու: Մենք պետք է միասնական լինենք: Եթե Ալիեւի հայրը սաղ լիներ, կասեր այ տղա, խելոք եղի, էսքա՞ն էլ ապուշ լինի մարդ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Հունգարիան կարող է ունենալ քաղաքական իմիջի կորուստ. «Դիվանագիտական միսիաներով տարածել եւ աշխատել Հունգարիայի անվերջ նվազող իմիջի վրա, դա պետք է լինի մեր անելիքը: Մենք այս պահը պետք է օգտագործենք՝ դա կլինի գոռգոռոցների շրջանակներում, կոնկրետ առաջին հարցը միջազգային կառույցներում պետք է դնել Ղարաբաղի ստատուսի հարցը: Ադբեջանի հանրությունը չունի մի առողջ հատված, որ կարող են մի նորմալ խոսք ասել, չունեն իրենք մի հստակ դիրքորոշում, հենց դա է վտանգի տակ դնում բանակցային գործընթացը»:

Վարդան Այվազյանը համաձայնեց, որ գործելու լավագույն ժամանակն է. «Մեկ անգամ եւս ապացուցվեց, որ որեւէ ժամանակում Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմի մեջ: Դուրս գալ բանակցային գործընթացից, նշանակում է թույլ տալ հաջորդ քայլը: Կա՞ որեւէ մեկը, որ կասկածում էր, որ Ադրբեջանը պետք է ազատի մարդասպանին: Կա՞ր որեւէ մեկը, որ Արցախի անկախությանը դե ֆակտո կասկածում է: Բոլոր բանակցային գործընթացների մեջ Հայաստանը հանդես է գալիս: ՀՀ ոչ մի քաղաքացի ոչ մի վայրկյան չի կասկածում Ղարաբաղի դե ֆակտո անկախության վրա: Ի՞նչ անենք, մտնենք միանգամից պատերազմական փո՞ւլ, ասենք դուրս ենք գալիս բանակցային գործընթացի՞ց: Գիտեք ինչ, ռամիլ սաֆարովները որ եկան, չեն նայի իշխանություն է, թե ընդդիմություն»:

Երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԱԳՆ-ին, որ գործարքի մասին ինֆորմացիան ստանալով՝ չի կիսել այն ԱԺ-ի հետ, որի դիվանագիտությունն ավելի ճկուն է: Վարդան Այվազյանը չհամաձայնեց դրան՝ ասելով. «Խոսքը գնում է 3 մլրդ եվրոյի ներդրման մասին՝ պարտատոմսերի մեջ»:

Վարդան Այվազյանը նաեւ ընդգծեց, որ Թուրքիան որեւէ ծպտուն չհանեց, չասեց՝ Ադրբեջանը հերոսացրել է, լավ է արել. «Սա մտածողություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930