«Ես խորապես մտահոգված եմ ադրբեջանական բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի որոշմամբ: Ութ տարի առաջ տեղի ունեցած այդ շատ ողբերգական եւ սարսափելի դեպքը մի հանցագործություն էր, որը չի կարող փառաբանվել: Ադրբեջանի այդ որոշումը խարխլում է վստահությունը եւ չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Նաեւ շատ կարեւոր է, որ սա դարձյալ չհանգեցնի հակամարտության: Հակառակը, այժմ կենսականորեն կարեւոր է աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ եւ խրախուսել խաղաղությունն ու հաշտեցումը», – շարունակեց Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Հարցին, թե մտադի՞ր է արդյոք քննարկել այս հարցը Ադրբեջանի ղեկավարության հետ` Բաքու կատարելիք այցի ընթացքում, Ռասմուսենը արձագանքեց. – «Ես բարձրացնելու եմ այս հարցը Բաքվում եւ փոխանցելու եմ այս շատ հստակ ուղերձը»:
Տիգրան Ավետիսյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան