Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աբասով. «Հայաստանի բնակիչը լիներ նման իրավիճակում՝ բնակչության կողմից նույն վերաբերմունքը կլիներ»

Սեպտեմբեր 06,2012 12:38

 Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հարավկովկասյան կինոյի փառատոնին որպես փորձագետ մասնակցած Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության,սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք, թե Ադրբեջանի բնակչության քանի՞ տոկոսն է Ռամիլ Սաֆարովին հերոս համարում:

Գիտնականն ասաց.

– Ես կարծում եմ, որ դա մեծ տոկոս է կազմում, որովհետեւ Ադրբեջանում ինչ գրվել է նրա մասին՝ հերոսական շեշտադրումներ է ունեցել, կապված այն բանի հետ, որ նա այդպես է վարվել, սակայն դա ավելի շատ բացատրվում է քարոզչությամբ եւ ոչ թե իրավական հիմքերով: Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի բնակիչը լիներ նման իրավիճակում, բնակչության կողմից նույն վերաբերմունքը կլիներ:

Ցավոք , մեր քաղաքական մշակույթի մակարդակը ցածր է, եւ բնակչությունը շատ ուժեղ ենթակա է քարոզչական արշավների: Մենք այստեղ՝ Թեքալիում տեղեկատվական շրջափակման մեջ ենք (ինտերնետ կապ չկա): Ինձ զարմացրեց այն, որ երբ զանգահարեցի Բաքու (ընկերներիս), ցանկանում էի ինչ-որ բան իմանալ Սաֆարովին Բաքվում պաշտոնապես ցուցաբերված վերաբերմունքի մասին, նրանք ասացին, որ այդպիսի բան չի կարող լինել, դա անհնար է: Նրանք չկարողացան դրա բացատրությունը գտնել, քանի որ Իլհամ Ալիեւն այդ կերպ իրեն խիստ հարվածի տակ է դնում Արեւմուտքի առաջ: Հետո մի քանիսն ինձ զանգահարեցին եւ ասացին, որ իրոք, նման բան եղել է, սակայն այնուամենայնիվ, չկարողացան դրա պատճառը գտնել՝ ինչպես եւ ես:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930