Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Գագիկ Բեգլարյանին հանձնարարեց ծառայողական քննություն սկսել

Սեպտեմբեր 06,2012 12:29

«Անհասկանալի պատճառներով համաշխարհային 2012-13թթ զեկույցում տեղ են գտել այնպիսի թվեր, որոնք չեն համապատասխանում 2011-ի ցուցանիշներին»,- այսօր կառավարության նիստում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ըստ նրա, խոսքը վերաբերում է տեղակատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի հասանելիության ցուցանիշներին: Պարոն Նազարյանը տեղակացրեց, որ ինտերնետից օգտվելու 100 բնակչի հաշվով Հայաստանը 68-րդ տեղում է, Վրաստանը՝ 85, Ադրբեջանը՝ 73. «Երկիրը բարելավել է իր դիրքերը ենթակառուցվածքային բոլոր ցուցիչներով: Վերջին 5 տարիներին բջջային կապի բաժանորդների թիվը եռապատկվել է 2007 թվականի՝ 1, 2 միլիոնից հասնելով 3,3 միլիոնի, ինչի արդյունքում Հայաստանը զբաղեցրել է 33-րդ տեղը 100 բնակչին ընկնող բջջային կապի բաժանորդների քանակով: Ինտերնետի ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ՝ 37տոկոս, նվազել են ինտերնետ ծառայությունների մանրածախ գներն, իսկ մեծածախ գները 2008-ի ՝ 1,2 միլիոն դրամից հասել է 50.000 դրամի, իսկ այսօր 15.000 դրամ է»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին հանձնարարեց ծառայողական քննություն սկսել՝ պարզելու, թե ինչու է միջազգային հեռահաղորդակցման միությունը օգտագործել 2009-ի տվյալները: Վարչապետ Տ. Սարգսյանն էլ ասաց, որ զեկույցում 10 կետով Հայաստանի դիրքերի բարելավումը չի կարող բավարարել, որովհետեւ դեռ շատ անելիքներ կան. «Մեր հիմնական թերություններն են տեղական մրցակցության ուժգնության եւ բիզնես կրթության չափանիշը, մաքսային գործընթացների բեռը, արտասահմանյան շուկաների ինդեքսը, բուհ-արդյունաբերություն համագործակցության ցուցանիշը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, շուկայի միջոցով տեղական կապիտալի ֆինասավորման ցուցանիշը, գիտահետազոտական հետազոտությունների որակը, ընկերությունների հետազոտությունների եւ մշակումների վրա կատարվող ծախսերը, դատական համակարգի անկախությունը եւ կորպորատիվ խորհուրդների արդյունավետությունը»:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նիստում հիշեցրեց, որ մրցունակության համաշխարհային զեկույցում գերիշխող դիրքերի ազդեցության ցուցանիշով Հայաստանը առաջընթաց է արձանագրել՝ 43 կետով, այն դեպքում, երբ Վրաստանը 9 կետով հետ է գնացել, Ռուսատանը՝ 6 կետով. Հետընթաց են արձանագրել նաեւ ԱՊՀ այլ երկրներ, իսկ ամենամեծ հետընթացը՝ Հունգարիան 29 կետով: 144 երկրների շարքում ամենամեծ աճը հակամենաշնորհային քաղաքականության ուժեղացման ցուցանիշով 23 կետով առաջընթաց ունի Հայաստանը, այն դեպքում, երբ Վրաստանը ու Ադրբեջանը հետընթաց են գրանցել, ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ հետընթացը Ռուսատանինն է՝ 13 կետով: Ըստ Շաբոյանի, ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով 9 կետով առաջընթաց ունի Հայաստանը, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը 1-2 կետով են առաջընթաց գրանցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930