Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. «ԲՀԿ-ի ու Սարգսյանի միջև լարվածությունը գնալով ավելի է խորանում»

Սեպտեմբեր 06,2012 12:18

Անդրադառնալով   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու, և դրան հաջորդած Բալասանյանի պատասխանին, որով նա, ըստ էության, հերքեց նախագահի ասածը՝ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը zham.am-ին ասել է. «Այս երկու գործիչների ասածների մեջ ակնհայտ հակասություն կա: Այն, որ Բալասանյանը հերքեց Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, կարելի է նաեւ ապտակ որակել գործող նախագահին: Հարց է ծագում` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց: Տեսանելի է, որ ԲՀԿ-ի ու  Սարգսյանի միջեւ ինչ-որ լարվածություն կա, որը գնալով ավելի է խորանում: Մնում է միայն բացատրել, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը ցանկացել են պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ես մեկ բացատրություն եմ տեսնում. ԱԺ ընտրությունների արդյունքներից հետո Սերժ Սարգսյանը հասկացել է, որ Գյումրիում նույն սցենարն էր կրկնվելու, ինչ Իջեւանում: Բնականաբար, եթե պայքար գնար Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուների միջեւ, հնարավոր է` ընդդիմությունը միավորվեր եւ պաշտպաներ ԲՀԿ-ի թեկնածուին` իշխանության դիրքերը թուլացնելու նպատակով: Այս սցենարը կանխելու նպատակով, ըստ էության, Սերժ Սարգսյանը նախընտրել է առանց ճակատամարտի հանձնել Գյումրին, բայց միաժամանակ ներկայացնել այնպես, որ դա իր պարտությունը չէ: Կրկնում եմ` Սամվել Բալասանյանի ապտակից հետո, միայն այս կերպ կարելի է մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930