Վաղվանից Թաիլանդի Պատայա քաղաքում մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ընտրանին:
Այսօր ազատ ոճայինների համար կշեռքի օրն է: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Պատայայի մրցագորգ մտնելու է ութ մարզիկ: Նրանք են. Գեւորգ Արզումանյան՝ 50 կգ քաշային կարգ, Արտակ Հովհաննիսյան՝ 55, Վոլոդյա Ֆրանգուլյան՝ 60, Դավիթ Ափոյան՝ 66, Գրիգոր Գրիգորյան՝ 74, Վահե Թամրազյան՝ 84 եւ Վիտալի Կոզաշվիլի՝ 96:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ