Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահին Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ

Սեպտեմբեր 06,2012 12:03

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու կապակցությամբ:

§Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման  խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած և Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և այդ երկրում նրան ներում շնորհելը հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում  և քաջալերում է  հայատյացության և ֆաշիզմի քաղաքականությունը, ինչը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և մի շարք այլ քաղաքներում ու հայաբնակ վայրերում կատարված հայերի ջարդերի շարունակությունն է¦,- ասվում է նամակում:

Նամակում նշվում է, որ §Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ մտադիր չէ հետևել ինչ-ինչ պարտավորությունների, այդ թվում` միջազգային, և նրա հիմնական նպատակն է հերթական ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի/ նկատմամբ և ամբողջովին բնաջնջել նրա բնակչությանը: Այդ կապակցությամբ դարձյալ հաստատվում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է վարվել` ընտրելով անկախ, ժողովրդավար և ուժեղ պետություն կառուցելու ուղին¦:

Հաղորդագրության մեջ հույս է հայտնվում, որ §ԵԱՀԿ-ն և նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին և կձեռնարկեն համապատասխան  գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և նացիզմի գաղափարախոսությունից¦:

§Մենք` մեր հերթին, վերստին հավաստում ենք մեր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` միաժամանակ հայտարարելով, որ մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկիրը և նրա ազատության ու անկախության նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված տալ ագրեսորին¦,- նշվում է նամակում:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930