Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դաշնակցական. «Եթե պիտի պատերազմ տեղի ունենա` խնդրեմ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2012 12:00

Այսօր դաշնակցականները Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ, պահանջելով հստակ գնահատական տալ Ադրբեջանում մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ:

«Միջազգային հանրությունը Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ ասում են` գիտեք ինչ կա, խելոք մնացեք, արածաշրջանը մի ապակայունացրեք: Մենք չենք ապակայունացնողը: Իսկ եթե այս տեսակ կեցվածքներ պիտի լինեն, նշանակում է մենք պիտի պատրաստ լինենք `մեր հույսը մեր վրա դնելով: Մեր հույսը Հայաստանի եւ Սփյուռքի հայության  վրա դնելով` մենք պիտի պատրաստ լինենք ցանկացած հակահարվածի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը:

Հարցին, թե ո՞րն էր մեր բացթողումը` նա նշեց. «Կարծում եմ` մեր ամենամեծ բացթողումը եղել է մեր դիվանագիտական կորպուսի թույլ աշխատանքը: Եթե մարդիկ տեղյակ էին եղել, պիտի կարողանային նախագահի մակարդակով անպայման հետեւեին: Հիմա արդեն պահն է, որ մենք կարողանանք ճիշտ օգտագործել այս պահը»:

Միջազգային կառույցներից ՀՅԴ-ականները այսպիսի սպասումներ ունեն. «Միջազգային կառույցները նախ պիտի հստակորեն դատապարտեն, ոչ թե երկդիմի ստանդարտներով, որ գիտեք ինչ է, հիմա մենք կհետեւենք, 6 ամիս թույլ տվեք, մենք ուսումնասիրենք: Խնդիրը շատ հստակ է` մեր դատարանը չի, որ Սաֆարովին դատապարտել է: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության, հետեւաբար թող իրենք հստակորեն դատապարտեն: Հակառակ պարագային՝ ստացվում է, որ իրենք խրախուսում են դա, իսկ եթե խրախուսում են, նշանակում է մենք պետք է այլ կերպ վարվենք»:

Դաշնակցականները նաեւ մտադիր են այդ պահանջը ներկայացնել միջազգային այն երիտասարդական կազմակերպություններին, որոնց իրենք անդամակցում են, արդեն կան առաջին արձագանքները:

Aravot.am-ի հարցին, հիմա ի՞նչ քայլեր պետք է ըստ ձեզ ձեռնարկեն ՀՀ իշխանությունները` նա առաջարկեց բանակցություններին չմասնակցել. «Որովհետեւ եթե երկար գնում ենք, գալիս ենք, բանակցություններ են լինում, մի բան մենք ենք ուզում զիջենք, իրենք չեն անում, այս ամբողջից հետո եթե սա է մոտեցումը, սա նշանակում է, որ մարդիկ սպասում են, որպեսզի պահը գա` մեզ ամբողջությամբ վերացնեն: Այս ժողովուրդը դա թույլ չի տա, հետեւաբար մեր պետությւոնը պիտի այդ բանակցություններին չմասնակցի, մինչեւ այս հարցը հստակեցվի եւ երկրորդ հերթին մենք պետք է ունենաք անվտանգության երաշխիքներ: Եթե չկան այդ երաշխիքները, սա նշանակում է միջազգային մակարդակի վրա Հայաստանը դատարկելու տարբեր մեթոդներ են կիրառում:

Սարգիս Մկրտչյանը նաեւ նշեց, որ Հունգարիան փողի դիմաց ծախել է բարոյականությունը. «Այսօր հունգարացի մտավորականները, հ/կ-ներ դատապարտում են այդ երեւույթը, երեկ արդեն Հունգարիայում ցույց է եղել բազմահարյուրանոց: Շատ հստակ է ինչ է կատարվել` ստացել է Ադրբեջանից խոստում իբր թե, թե նա պիտի պատիժը կրի: Սա սուտ է, գործարք է եղել, այս առումով ամոթ իրենց, որ իրենք իբր դավանելով եվրոպական արժեքների, այդ ամեն ինչը մեզ հրամցնելով, փաստորեն իրականում այդ ամբողջը ոչնինչ են նավթի, փողի դիմաց»:

ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանն Aravot.am-ի հարցին` եթե բանակցային գործընթացները դադարեցնենք,մտավախություն չկա՞, որ պատերազմական գործողությւոներ կսկսեն` ՀՅԴ բյուրոյի անդամը պատասխանեց. «Պատերազմի սկսելը ի՞նչ է նշանակում: Այսօր եթե հայ մարդուն սպանում են, սա պատերազմ չի՞: Հայ մարդուն սպանում են ոչ թե պատահաբար մի ինչ-որ աղջկա վրա կռիվ է եղել, կամ մի տեղ փողի բազար է եղել, ոչ, հայ մարդուն սպանել են, որովհետեւ հայ է, այսինքն` ազգային հողի վրա: Սա պատերազմ չի՞: Եթե պիտի տեղի ունենա` խնդրեմ` թող տեղի ունենա, մենք դրան պատրաստ ենք: Մեք չենք կարող վախվորած ապրել այս աշխարհի մեջ: Ոչ ոք պատերազմ չի ուզում, չի ուզում, որ իր երեխան գնա, արյուն թափի, բայց եթե պիտի այսպես վախով ապրենք, անընդհատ մեզ ճնշելով` սա ի՞նչ ապրել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930