Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Ինչու չէ՝ կարելի է նաեւ դրոշ այրել»

Սեպտեմբեր 06,2012 11:45

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադարձավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստի հետեւանքով հայերի մոտ առաջացած հոգեբանական լարվածությանը:

«Շատ ենք խոսում ազգերի հոգեբանությունից, բայց ազգին լավ հասկանալու համար պետք է ուսումնասիրել նրա խորհրդանիշերը: Ադրբեջանի դեպքում ազգային հերոսի փետուրներով զարդարվել է մարդասպանը, պետությունը հերոսացրել է սովորական մարդասպանին, որն ընդունակ է քնած տեղը մարդուն սպանել: Նրանք պետք է ամաչեին այդ քայլի համար, ոչ թե հերոսացնեին: Այս փաստը մտածելու տեղիք է տալիս, քանի որ չենք հասկանում այդ ազգի հետ: Ի վերջո, ամոթ է»,- նշեց Նալչաջյանը, հավելելով, որ կայուն միտում կա ատելության:

Հոգեբանի ձեւակերպմամբ՝ կատարվածը թույլին բնորոշ արարք է: Ինչ վերաբերում է դրա՝ մեր հանրույթի վրա թողած ազդեցությանը, ապա ուժեղացել է «մենքի» զգացողությունը:

«Անկախ ամեն ինչից, մենք, միեւնույն է, դեռ պատերազմի մեջ ենք, քանի որ հրադադար է, եւ ցանկացած պահի պատերազմը կարող է նորից սկսվել: Ադրբեջանական հանրույթը գերագրեսիվ է հայերի նկատմամբ, չնայած նրանց ագրեսիվությունը դեռ չի նշանակում, որ պատրաստ են պատերազմի»,- հավելեց Նալչաջյանը:

Դրոշներն այրելու հետ կապված էլ հոգեբանն ասաց. «Չի կարելի էմոցիոնալ պոռթկումները զսպել, ինչու չէ՝ կարելի է նաեւ դրոշ այրել: Չպետք է ինքներս մեզ զսպենք պաշտպանական ագրեսիայից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930