Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեծերից» կարծիք չեն հայտնել միայն Վլադիմիր Պուտինն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Սեպտեմբեր 06,2012 11:22

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու դրան

հետեւած իրադարձությունները դատապարտող հայտարարություններով վերջին օրերին հանդես եկան բոլոր այն գործիչներն ու միավորները, որոնց

հանրային ու քաղաքական կարգավիճակը պարտավորեցնում է չլռել նման աննախադեպ իրավիճակներում։

Խոսքն, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ, բնականաբար եւ առաջին հերթին՝ Հայաստանում գործող քաղաքական ուժերի ու գործիչների մասին է։ Սաֆարովին արտահանձնելու եւ հերոսացնելու քայլն այսօր դատապարտեց նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ դրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանը, ով շատ հազվադեպ է հրապարակային որեւէ կարծիք հայտնում։ Սակայն, եթե վերջինս իր պասիվությունը կարող է արդարացնել ակտիվ քաղաքականության մեջ ֆորմալ առումով ներգրավված չլինելու հանգամանքով, ապա ՀՀ առաջին եւ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը, մեղմ ասած, զարմանալի է: Հատկապես, որ վերջինս հանդիսանում է քաղաքական դաշտի ամենաակտիվ եւ, ինչպես պնդում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ամենաարմատական ու հուժկու ուժի առաջնորդը։ Նա անհիշելի ժամանակներից որեւէ հրապարակային դիրքորոշում չի արտահայտել՝ բացառությամբ ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությանը եւ նրա առաջնորդին տված գնահատականների։

Հազիվ թե Լ. Տեր-Պետրոսյանն այս հարցի առնչությամբ ասելիք չունենա։ Նման իրադարձությունները քաղաքական օրակարգը սպառած միավորների համար առնվազն լավ հնարավորություն են՝ «ավազակապետությանը եւս մեկ հարված հասցնելու» համար։ Ավելի հավանական է, որ այդ ասելիքը Լ. Տեր-Պետրոսյանը պահել է առաջիկայում կայանալիք հանրահավաքի համար։ Թեեւ հանրահավաքի ժամկետը դեռ անորոշ է, սակայն ՀԱԿ-ը ստիպված է լինելու անցկացնել այն՝ պայմանավորված քաղաքական սեզոնի մեկնարկով։

Մյուս կողմից, սակայն, Լ Տեր-Պետրոսյանի լռությունը կարելի է բնական կամ օրինաչափ համարել՝ այն իմաստով, որ Սաֆարովի գործի մասին արդեն արտահայտվել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը, որոնցից մեկի հետ՝ քողարկված, մյուսի հետ՝ բացահայտ, ՀԱԿ առաջնորդը համագործակցում է «միասնական ընդդիմության» տրամաբանության շրջանակներում։

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ այս թեմայի վերաբերյալ «մեծերից» կարծիք չեն հայտնել միայն Վլադիմիր Պուտինն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ռոբերտ ՏԵՐՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930