Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեծ հաշվով, ԱԺ երեկվա արտահերթ նիստն ու այդ հայտարարությունը ոչինչ չավելացրեցին»

Սեպտեմբեր 06,2012 11:13

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցով Ազգային ժողովի

արտահերթ նիստը երեկ անցավ «բացառիկ հայրենասիրական» մթնոլորտում։ Ելույթ ունեցան մեծ թվով պատգամավորներ, ովքեր տարբեր շեշտադրումներով դատապարտում էին կատարվածը, համախմբվածության կոչեր անում, ոմանք անգործության համար քննադատում էին նաեւ արտգործնախարարությանը։ Մինչեւ երեկո տեւած «բուռն» նիստի արդյունքում՝ 90 «կողմ», 1 «դեմ» ձայներով ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որն իր բովանդակությամբ գրեթե չի տարբերվում անցած մի քանի օրերի ընթացքում հնչած գնահատականներից ու կոչերից։ Այնպես, ինչպես տարբեր պատգամավորների կարծիքները, որոնք գրեթե ամբողջությամբ վերջին օրերին դրանց հեղինակները հասցրել էին տիրաժավորել մամուլի բոլոր

միջոցներով։ Այսինքն՝ մեծ հաշվով, ԱԺ երեկվա արտահերթ նիստն ու այդ հայտարարությունը ոչինչ չավելացրեցին։ Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես պետության գլխավոր քաղաքական ինստիտուտ, գոնե պետք է որոշեր ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից կատարելիք գործողությունները, դրանց հաջորդականությունը։ Այդ դեպքում արտահերթ նիստ հրավիրելը գոնե ինչ-որ իմաստ կունենար։ Սակայն ԱԺ-ն երեկ ընդամենը հերթական անգամ վավերացրեց, որ Հայաստանում ամեն ինչ որոշում է երկրի նախագահը, եւ խորհրդարանն ընդամենը «ժողովրդավարական բուտաֆորիայի» դեր է կատարում՝ գրեթե չտարբերվելով նախագահին կից Հանրային խորհրդից։

Ի դեպ, այդ հարցում իրենց ջանասիրությամբ ընդդիմադիր պատգամավորները հետ չմնացին իրենց իշխանական գործընկերներից:

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930