Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր ժ.10-ին նշանակված հերթական նիստը:
Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Սամսոն Ղազարանի դեմ հարուցված քրեական գործով 3 դատական նիստ է մինչ օրս նշանակվել, որից 2-ը հետաձգվել է Սամսոն Ղազարյանի պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:
Պաշտպանը դիմել էր դատարան, հայտնելով, որ բացակայում է հանրապետությունից, ու խնդրել էր, որպեսզի այսօրվա նիստը հետաձվի:
Կարդացեք նաև
Տուժող, Գերագույն խորհրդի նախին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանը դիտավորություն տեսավ պաշտպանի գործողություններում: Նա հայտարարեց, որ կողմերի միջեւ քաղաքացիական գործով (քննվել է կրկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբիկ Ափինյանի մոտ-Ռ.Մ.) կայացվել է կատարողական վարույթ, եւ հետաձգվում է նիստը, վերոնշյալ քաղաքացիական գործով վարույթն իրականացնելու նպատակով:
Նա դատարանից խնդրեց, որպեսզի դիմի դատական ակտերի հարկադիր ծառայությանը՝ կատարողական գործողություններ չկատարելու պահանջով:
Սամսոն Ղազարյանն ասաց, որ որեւէ դիտավորություն չկա:
Եվ քանի որ առանց պաշտպանի անհնար էր շարունակել դատական նիստը, այն հետաձգվեց:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանը Մեխակ Գաբրիելյանին տվել է 120 000 դոլար գումար, որն ըստ տուժողի մարվել է տոկոսներով, ինչը չի ընդունում, Սամսոն Ղազարյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ