Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաժարականի պատճառը. «Խոստացել էի օլիմպիական խաղերին մեդալներ բերել, չեմ կարողացել»

Սեպտեմբեր 06,2012 10:32

PanArmenian Photo

Տեւական ժամանակ շրջանառվում էր, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանն աշխատանքից հեռացվելու է, վերջինս դա հերքում էր։ Բայց երեկ նա հրաժարական է տվել մեկ այլ՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ հրաժեշտ տա նաեւ փոխնախարարի պաշտոնին, ասաց. «Ոչ, հլը որ ոչ։ Չեմ ուզում հիմա դուրս գամ, աշխատում եմ»։

Ապա արդարացավ, թե իր հրաժարականը ստիպողաբար չի եղել. «Դուրս եմ եկել նրա համար, որ իմ խոսքի տերն եմ, ես ներկայացրել եմ իմ հրաժարականը նրա համար, որ խոստացել էի օլիմպիական խաղերին մեդալներ բերել, չեմ կարողացել, իմ վրա եմ վերցնում, ներկայացրել եմ, Օլիմպիական կոմիտեի նախագահն ընդունել ա իմ հրաժարականը։ Վերջ, էդքան բան»։ Թեեւ վերջերս տված ասուլիսում բացատրում էր, թե ինչու եղան այդ արդյունքները, եւ ժխտում էր իրենց ուղղված մեղադրանքները։

Ինչ վերաբերում է փոխնախարարի պաշտոնից հեռանալուն, Խաչատրյանը հեգնեց. «Չէ, նախարար եմ ուզում լինեմ, սպորտի նախարար… ինչ ասեմ, ոչ, հլը դուրս գալու մտադրություն չունեմ, աշխատում եմ, ծառայում եմ հայրենիքիս»։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930