Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը

Սեպտեմբեր 06,2012 10:26

Այսօր Վ. Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը:

Միջոցառումը համատեղ կազմակերպել են Կրթության եւ գիտության նախարարությունը, «Եվրոստուդենտ» միջազգային կոնսորցիումը, Գերմանիայի Հանովեր Բարձրագույն կրթության հետազոտությունների ինստիտուտը, Վիեննայի Առաջավոր հետազոտությունների ինստիտուտը եւ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանը:
ԱՊՀ երկրների կրթության հարցերով խորհրդի նախագահ Վասիլի Ստրաժեւի խոսքով, այս խորհրդաժողովի նպատակն է` իրազեկել ԱՊՀ երկրների բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին «Եվրոստուդենտ»-ի մասին, ինչպես նաեւ ազգային բարձրագույն կրթության չափանիշների համեմատական ուսումնասիրության իրականացումը` ուսանողների սոցիալական եւ տնտեսական պայմանների, ուսուցման ձեւերի, եղանակների, միջազգային շարժունության վերաբերյալ:
Հինգերորդ շրջափուլի աշխատանքներին 24 երկրների թվում այս տարի կմասնակցի նաեւ Հայաստանը:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով`մասնակցությունը «Եվրոստուդենտ» հինգերորդ կոնսերցիումի աշխատանքներին հնարավորություն կտա ստեղծել ուսանողների մշտադիտական չափելի մեխանիզմներ եւ գործիքներ. «Սա կապահովի նաեւ ՀՀ Բարձագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը եւ ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների հետ»:
Նրա խոսքով, այս ծրագիրը սպասվածից մեծ է եղել, քանի որ այս ձեւով Հայաստանի միջոցով բացվել է պատուհան ԱՊՀ երկրների համար, ներգրավելով այս կարեւոր հետազոտության մեջ: Նախարարը հիշում է, երբ առաջին անգամ ցանկություն են հայտնել ծրագրինն մասնակցելու համար, գործընկերներից մեկն ասել է`չեք վախենում, որ տվյալները լինեն շատ վատը եւ երեք տարի հետո հրապարկվի այն, ինչը մենք տեսնում ենք մեր առօրյա կյանքում, Աշոտյանն էլ պատասխանել է. «Մենք գիտենք, որ մեր ուսանողների սոցիալական պայմանները շատ տարբեր են, նրանց մի մասի կենցաղային պայմանները նույնպես հեռուն են դեռեւս բավարար լինելուց, որպեսզի ապահովվեն օպտիմալ հնարավորությունները: Ունենք ժամանակակից հանրակացարանների կարիք, կա նաեւ ուսանողական նպատակային կրթաթոշակների հատկացման խնդիր»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930