Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.25-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի 17 հրշեջ-փրկարար, ոստիկանության բաժնի 20 աշխատակից և տեղի 100 բնակիչ:
ԱԻՆ