Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արվեստագետների «Մերկ կյանքն» անդրադարձավ սպանություններին

Սեպտեմբեր 05,2012 23:30

Այսօր Կարեն Դեմիրճյանի թանգարանի ամառային ցուցասրահում «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորումը կազմակերպել էր «Մերկ կյանք» խորագրով ցուցահանդես, որը ներկայացնում է Հայաստանում տիրող իրավիճակը` Երեւանի քարտեզով, վերջին տարիներին կատարված սպանությունների եւ ինքնասպանությունների խրոնիկայով եւ այն վայրերի տեսանյութերով, որտեղ կատարվել են սպանություններ:

Aravot.am-ի հետ զրույցում «Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորման անդամ, արվեստագետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները ներկայումս հայտնվել են «մերկ» վիճակում, եւ անկանխատեսելի պահին նրանց հետ կարող է ինչ ասես պատահել, անգամ` սպանություն. «Այս ամենի պատճառը տիրող ավազակապետությունն է: Իսկ հասարակության պասիվությունը եւ անտարբերությունը սոցիալական անելանելի վիճակի արդյունք է: Ելքն իշխանափոխությունն է: Քաղաքականության մեջ արվեստն ի զորու չէ էական փոփոխություններ անել: Արվեստն առաջնահերթ կարող է մոբիլիզացնել հասարակությանը, բայց կարծես թե արվեստագետներին լսողներ չկան»:

Արթուր Պետրոսյանը հավելեց, որ դրական է վերաբերում քաղաքական դաշտում արվեստագետների ներգրավվածությանը. «Նրանք կարող են առաջ քաշել համապատասխան առաջարկություներ, որոնք կգործեն ի նպաստ ժողովրդի»:

Արվեստագետ Կարեն Օհանյանն ասաց, որ ցուցահանդեսի միջոցով սպանության փաստերին հեղինակները հադորդել են էսթետիկա. «Արվեստագետը պետք է անդրադառնա նաեւ սպանություններին եւ այլ կարեւր թեմաներին` ընդդիմանալով իր գաղափարախոսությամբ: Այսօր արվեստագետները բազմաթիվ խնդիրներ ունեն, հատկապես` սոցիալական»:

Կարեն Օհանյանի խոսքով` երկիրը չպետք է հասնի այնպիսի աստիճանի, որ արվեստագետները մտածեն քաղաքականություն մուտք գործելու մասին. «Իսկ պատգամավոր-արվեստագետներին կարող եմ ցավակցել, քանի որ մտել են հանցավոր աշխարհ: Առհասարակ, մեր երկրում մշակույթն անտեսված է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930