Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր գործազրկության հարցը լուծել չկարողացողը ինչպե՞ս կարող է լուծել Գյումրու հարցերը»

Սեպտեմբեր 05,2012 21:18

Aravot.am- ը «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Սեյրան Մարտիրոսյանին հարցրեց, թե իր կարծիքով  պաշտոնապես ամենաաղքատ ճանչված  Գյումրու  բնակիչները  պատրա՞ստ են արդյոք  հրաժարվել ընտրակաշառքից և քաղաքի զարգացման ծրագիր ներկայացնող  ավագանու թեկնածուներին գերադասել  մաղարիչ բաժանող թեկնածուներից: Նշենք, որ Գյումրու զարգացման հստակ ծրագիր մինչև օրս ներկայացրել են  «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության թեկնածուները: «Սովորաբար այդ  հարցին պատասխանելիս, մենք ասում ենք, որ նախաձեռնությունից թեկուզև մեկի առկայությունը ավագանու կազմում  այդ ավագանուն դարձնելու է  ուրիշ ավագանի, որովհետև մինչև հիմա չի եղել այն  մի հոգին, չի եղել այն մի չինացին, որը 1989 թվականին Յան Յան Մին հրապարկում ելել և կանգնել էր բոլոր տանկերի դեմ: Մեր նախաձեռնությունը ավելի մեծ է, 7 գրանցված թեկնածուները  այսբերգի երևացող մասն են, որովհետև  70 մարդ այդ նախաձեռնությանը  էս ամբողջ ընթացքում մասնակցել է, չեմ ասում, որ համակիրները ավելի մեծ են: Ի վերջո նաև տարբեր հարցումները ևս ցույց են տվել, որ էս մարդիկ կարող են, և մենք ընտրել ենք այն ռեալ թիվը, որ բոլոր շանսերն ունեն ավագանու թեկնածու դառնալու: Եվ մենք կարծում ենք, որ նրանք ունեն հեղինակություն և կարող են  անցնել  թե որպես անհատներ և առավել ևս թիմ», -պատասխանեց  Սեյրան Մարտիրոսյանը:

Ըստ մեր զրուցակցի` «Քաղաքը մերն է »նախաձեռնությունը շատ երկար տարիներ «դե ֆակտո» եղել է ավագանի, ամենատարբեր առաջարկություններով  միշտ փորձել է տեղական իշխանությանը ուղղորդել տարբեր հիմնախնդիրների լուծման հարցում: «Հիմա մեր նախաձեռնությունը ուզում է լինել  դե յուրե ավագանի, որովհետև ունի ծրագիր, տեղական ինքնակառավարումը Հայաստանում գոյություն ունի շատ երկար ժամանակ, բայց մինչև հիմա լուրջ, լիարժեք ծրագիր ոչ համայնքապետերը, և ոչ էլ ավագանու անդամները չունեն, ավագանու անդամներին մատների վրա կարելի է հաշվել, որոնք ունեն ծրագիր: Բացի ծրագրից, մենք ունենք Հռչակագիր, որտեղ հստակ հռչակվում  են  այն արժեքները, որոնց ծառայելուն, պաշտպանելուն  է  ուղղված իրենց գործունեությունը, բացի այս երկուսից  ունենք նաև Վարքագծի կանոնակարգ, որը թեկնածուները ստորագրել են և առաջնորդվելու են հենց այդ կանոնակարգով: Սա հենց էն նոր մոտեցնումն է , որը կարող է  մոդել   լինել և Հայաստանի մյուս համայնքների և Հայաստանի իշխանությունների համար, որոնք ուզում են տեղական ինքնակառավաման ընտրությունները ծառայեցնել կենտրոնական  ընտրություններին և իշխանության վերարտադրմանը: Ուղիղ հակառակը, մենք  գալիս ենք նոր մշակույթ մտցնելու, որ տեղական ինքնակառավարումը ինքը պետք է կայանա, ինչպես որ ավագանին քաղաքապետի կցորդը չէ, այդպես էլ  կցորդ չէ նաև տեղական ինքնակառավարման մարմինը», -ասաց պարոն  Մարտիրոսյանը:

Նա ,  անդրադառնալով  ավագանու անդամության ցանկում տեղ գտած մյուս թեկնածուներին, կարծիք հայտնեց, թե  մեր իրականությունն  այնքան շեղված է, որ ավագանու դերի մասին բացարձակապես մեկ հոդաբաշխ նախադասություն ասել չկարողացողը այսօր  ևս հավակնում է ավագանու կոչմանը:  «Ավագանու անդամների ցուցակը բավական հետաքրքիր ցուցակ է, և բավական լուրջ վերլուծությունների կարիք ունի, մասնավորապես մարդիկ, որոնք չափից ավելի ջահել են ավագանի կոչվելու համար, որովհետև բառի իմաստն էն է, որ այնուամենայնիվ ինչ-որ մի հատ ճանապարհ պետք է անցած լինի, մարդիկ, որոնք այո, քաղաքում հայտնի են, բայց հայտնի են որպես հեղինակություն այդ բառի ոչ լավագույն իմաստով , տաօրինակ է, որ նրանք էլ  ցանկում են: Մարդիկ, ովքեր գործազուրկ են ( մոտ 15 գործազուրկ կա ցանկում ),  ասենք գործազրկությունը , այո, մեր քաղաքի և հանրապետության մեծագույն հիմնախնդիրներից մեկն է, բայց մեկ առանձին անձի գործազրկության հարցը լուծել չկարողացողը ինչպե՞ս կարող է էն ավելի մեծ հարցերին  մասնակցություն ունենալ»:

Սեյրան Մարտիրոսյանին  նաև ապշեցնում է այն փաստը, որ ներկայիս 15 հոգանոց ավագանու 8 անդամներ նորից են ցանկություն հայտնել հայտնվել ավագանու կազմում, և սա այն դեպքում, երբ նրանք բացարձակապես չեն մասնակցել ավագանու նիստերին: «Բոլորս էլ  գիտենք, որ նրանք  կցորդն են քաղաքապետարանի, և ավագանին ոչ թե եղել է  օրենսդիր մարմինը, ինչին կոչված է ինքը, հակակշիռը, նախաձեռնողը, գաղափարներ առաջարկողը, գաղափարների համար պայքարողը, համայնքի հետ հետադարձ կապ ապահովողը, եղած հիմնախնդիրները այնտեղ ներկայացնողները: Այդ 8-ից  4-ը չափից ավելի պասիվ մասնակցողներ են, և ես չգիտեմ, բացատրություն չկա` ինչո՞ւ են նրանք ցանկանում նորից ավագանու անդամ դառնալ: Միմիայն դա հնարավոր է, եթե  նրանց մոտ ցանկություն կա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեն որպես ավագանու անդամ, որ ասենք այսքան տարիների ընթացքում նիստերին ոչ մի անգամ ներկա չեն գտնվել»,-հեգնում է  Սեյրան Մարտիրոսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930