Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի դիմումը

Սեպտեմբեր 05,2012 20:52

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  մերժել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի  դիմումը` բացատրելով, որ այն չի պարունակում փաստարկներ  կոնկրետ իրավախախտման մասին:

Համայնքի ղեկավարի թեկնածուն ԿԸՀ էր դիմել` պահանջելով վերանայել որպես  թիվ 30 ԸԸՀ-ի նախագահ  Տիգրան  Պապանյանին նշանակելու մասին  որոշումը` բացատրելով, որ    վերջինիս ՝ ԸԸՀ նախագահ լինելը կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ եւ անաչառ ընթացքի վրա եւ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:
 «ԿԸՀ դիմելու նպատակն այն էր, որ թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Տիգրան Պապանյանը, նախ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետն է, ապա քաղաքապետի հետ բարեկամական կապի մեջ է՝ նրա քրոջ ամուսինն է: Այդ փաստը մեզ մոտ կասկած էր առաջացրել, որ պարոն Պապանյանի՝ հանձնաժողովի նախագահ լինելը որեւէ կերպ կարող էր ազդել ընտրությունների արդյունքների եւ ընդհանրապես ընտրական պրոցեսների կազմակերպման, հանձնաժողովների աշխատանքների վրա»,-ասում է Տարոն Ապրեսյանը:

Ըստ նրա` դիմումը հիմնավորվել էր  ՀՀ Ընտրական օրենսգրքի  37-րդ հոդվածի առաջին մասով, այն է`.«Ընտրական հանձնաժողոովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին»  և 46-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին  կետով` «Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը կամ անգործությունը կարող է բողոքարկել  յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել է կամ  կարող է խախտվել    իր  սուբյեկտիվ ընտրական իրավունքը»:

Նա նշում է, որ թեեւ ինքը ղեկավարի մյուս թեկնածուներին էլ է կոչ արել միասին պայքարելու խնդիրը օրենքի սահմաններում եւ արդարացի լուծելու համար, այնուամենայնիվ, մինչ օրս արձագանք չկա:

«Հարց է առաջանում,   եթե  քաղաքապետի թեկնածուներին չի հետաքրքրում անկողմնակալ  ու անաչառ ընտրությունների անցկացումը,  ապա ինչո՞վ է պայմանավորված  նրանց առաջադրումն ու ի՞նչ նպատակ է հետապնդում»,-տարակուսում է համայնքի ղեկավարի թեկնածուն:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930