Լրահոս
Օրվա լրահոսը

96 կողմ եւ 1 դեմ ձայներով Հայաստանի ԱԺ-ն կասեցրեց Հունգարիայի խորհրդարանի հետ իր հարաբերությունները

Սեպտեմբեր 05,2012 19:33

Քիչ առաջ Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քվեարկության 96 «կողմ» եւ 1 «դեմ» արդյունքներով ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կասեցնում է Հունգարիայի խորհրդարանի հետ հարաբերությունները` պայմանավորված այդ երկրի կողմից 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ:

Միակ «դեմը»«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, ով իր ելույթում հայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու, քանի որ այս ամենի արդյունքում, նրա կարծիքով, ոչ մի առաջընթաց չի լինի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը խորհրդարանը չի բարձրացրել:

«Ժառանգության» խմբակցության մյուս ներկայացուցիչները ներկա էին նիստին, բայց քվեարկությանը չեն մասնակցել:

Հայտարարության տեքստը ընդունվեց նախնական ձեւով, որեւէ առաջարկություն չի ընդունվել: ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը պարզաբանեց, որ այդ առաջարկները փոխում էին հայտարարության ուղղվածությունը եւ այդ պատճառով չեն ընդգրկվել տեքստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930