Վրաստանի բնակիչները «Առավոտի»» թղթակցին հայտնեցին, որ Արեւմտյան Վրաստանի Զուգդիդի քաղաքում, նախկին ռազմական գործարանի շենքում գործում է ավտոմեքենաների «նորացման» մեծ արտադրամաս: Եվրոպական երկրներից այդտեղ են ներկրվում վերջին տարիներին թողարկված, սակայն վթարներից մեծ չափով տուժած մեքենաներ: Դրանք նորոգվում են, ջարդված մասերի փոխարեն պահեստամասեր տեղադրվում են հին ավտոմեքենաների պահեստամասեր, ավտոմեքենաների արտաքին տեսքը գեղեցկացվում է: Այդ մեքենաները Հայաստանի եւ Վրաստանի գնորդներին վաճառվում են բարձր գնով, փաստաթղթերով որպես վերջին տարիներին թողարկվածներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ