Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո, երեկվանից սկսվեցին Հայաստանի ազգային ֆեդերացիաների մասնակցության արդյունքների քննարկումները:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին առաջինը հաշվետու եղավ ծանրամարտի ֆեդերացիան: Ու, չնայած, օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ ու վերադարձից հետո էլ լրատվամիջոցներին խոստացվել էր, որ քննարկումներն անցկացվելու են բաց եւ ԶԼՄ-ները կարող են ազատ դրանց ներկա լինել, սակայն առաջինին լրագրողների մասնակցությունը չխրախուսվեց: Այդուհանդերձ, Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական է տվել եւ նրա փոխարեն ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Շահազիզյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ