Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ այսօր բավականին պասիվ կեցվածք էին որդեգրել: Լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով այդ կեցվածքը, խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Քննարկումներին մասնակցելն անիմաստ ենք համարում, քանի որ, ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, եւ հիմա հնչող բոլոր խոսքերը միայն մամուլի համար են: Մենք միանում ենք հայտարարությանը եւ վերջ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ