«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ քաղաքացին երբեւէ չի կարող ապրել եւ համագործակցել նման ոճրագործների հետ: Եվ հիմա միջազգային կառույցները, եվրոպական պետությունները, որոնք եվրոպական ձեւով ապրելու կոչեր են հնչեցնում, հիմա իրենք պետք է, իրենց կոչերին հավատարիմ, ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը:
Նրա կարծիքով՝ հայկական կողմի գերխնդիրը հիմա պետք է լինի, օգտվելով ստեղծված իրավիճակից, աշխարհին հրամցնել ԼՂՀ-ի ճանաչման հարցը: Տիկին Բիշարյանը համոզված է, որ Հայաստանն իր ակտիվ գործունեությամբ պետք է այնպիսի իրավիճակ ստեղծի, որպեսզի աշխարհը «իրապես ճանաչի Ադրբեջանին»: Այսօր Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչած ելույթներից Հեղինե Բիշարյանը արտառոց տպավորություններ չի ստացել, քանի որ այն բոլոր մտահոգությունները եւ առաջարկները, որոնք եղան ելույթներում, հնչել են նախորդ երկու օրերին, աշխատանքային խմբի քննարկումների ժամանակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ