Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաքունցին ինչո՞ւ չի հետաքրքրում՝ Ավետիք Իշխանյանն ուր էր (ձայնագրություն)

Սեպտեմբեր 05,2012 18:21

«Որտե՞ղ էր Միքայել Դանիելյանը «Բանակն իրականում» միջոցառումներին»,- իրավապաշտպան Արթուր Սաքունցի այս հարցին Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Մ. Դանիելյանը պատասխանեց.«Հենց այդ շարժումը սկսվեց, ես միտք հայտնեցի, որ կազմակերպության ղեկավարները պետք չէ զբաղվեն դրանով, պետք է զբաղվեն մայրերը, որոնց երեխաները զոհվել են, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բայց ոչ կազմակերպությունների նախագահները, որովհետեւ դա շարժումը տանում է այլ ուղղություններով» :

Նա բացատրեց, որ իրենց ասոցիացիայի մի քանի անդամներ միջոցառումներին մասնակցել են. «Պարտավո՞ր եմ այնտեղ լինել, մենք էլի ունենք աշխատողներ, սաղով գանք այնտեղ կանգնե՞նք: Իսկ Արթուր Սաքունցին ինչո՞ւ չի հետաքրքրում Ավետիք Իշխանյանն ուր էր, Արտակ Կիրակոսյանը, Արման Դանիելյանն ուր էր, թե՞ դրանք իրավապաշտպան չեն: Սաքունցի ասածները մի քիչ չեն համապատասխանում իմ վրդովմունքի տառին ու ոգուն»:

VOICE188

«Առավոտի» կողմից նշենք, որ Ավետիք Իշխանյանը հիմնականում մասնակցել է «Բանակն իրականում» նախաձեռնության միջոցառումներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930