Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները ՆԱՏՕ-ից կպահանջեն կասեցնել Հունգարիայի եւ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին

Սեպտեմբեր 05,2012 18:02

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպման հետաձգման պատճառով չկայացավ նախագահական նստավայրի առջեւ կազմակերպված ցույցը: Բողոքի ակցիայի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միությունները:

«ՆԱՏՕ-ին դիմելու ենք պահանջով, որ կոշտ դիրքորոշում ցուցաբերի Հունգարիայի հանդեպ, քանի որ իր կազմակերպած ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հայ սպայի սպանությունը: Բացի այդ, ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Ադրբեջանի հետ ունեցած անհատական-գործընկերային ծրագրերը: Որպես պատասխանատու մարմին` ՆԱՏՕ-ն պետք է հետամուտ լինի Սաֆարովի դատվելուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:

«Իրավական եւ քաղաքական պատասխանատվությունից բացի, Եվրոպական Խորհրդի պարագայում ՆԱՏՕ-ից պահանջելու ենք Հունգարիայի եւ Ադրբեջանի անդամակցության կասեցումը, եթե պարզվի, որ Ադրբեջանը եւ Հունգարիան եկել են հանցավոր համաձայնության: Տեղի եւ օտարերկրյա տարբեր պետական այրեր եւ դիվանագետներ բացասաբար վերլուծեցին կատարվածը, հետեւաբար` ակնկալիքներ ունենք, որ պահանջները կբավարարվեն»,-հավելեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Վահագն Ասրյանը:

Ցուցարարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին պատրաստվում են «դիմավորել» վաղն առավոտյան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930