Գյումրու Արագած փողոցում մեքենաները կայանել ու մինչեւ հիմա էլ կայանում են կանաչ տարածքների հաշվին: Հիմա այս փողոցում ընթանում են աշխատանքներ Շիրակ Ջրմուղ-կոյուղի ընկերության կողմից: Իսկ բնապահպանական նորմերն այստեղ խախտվել էին դեռեւս մի քանի տարի առաջ. շինարարության նպատակով քաղաքապետարանի կողմից որոշում էր կայացվել կանաչ գոտու հաշվին հատկացնել տարածք: Մի շարք ՀԿ-ների, անհատների եւ բնապահպանների ճնշման ներքո շինարարական աշխատանքը դադարեցվել է, սակայն իրավիճակը մնում է անորոշ:
Արսեն Վարդանյան՝ (mynews.am)