Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու թեկնածուներն ավելի հարուստ են, քան քաղաքապետի՞

Սեպտեմբեր 05,2012 16:30

Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ ավագանու որոշ թեկնածուներ պատրաստվում են մեկ ձայնը գնել 2000-5000 դրամով: Այս խոսակցություններն, ի դեպ, լսել են նաև քաղաքապետի թեկնածուները, օրինակ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչ-որ խոսակցություններ կան, բայց մեր իրավական դաշտն այնպիսին է, որ եթե ինչ-որ բաների մասին խոսում ենք, փաստեր պետք է ներկայացնենք, որպեսզի հերյուրանք չդիտվի: Իհարկե, որ ասեմ, թե մեր ականջին չեն հասնում այդ խոսակցությունները, թե ավագանու որոշ անդամներ 2000-3000 դրամ են նախատեսել իրենց մեկ ձայնի համար, սխալ կլինի:

Իսկ քաղաքապետի թեկնածուներից 3-ը հաստատ այդ միջոցները չեն ունենա ընտրակաշառք բաժանելու, թեև կարծում եմ երևի 4-ն էլ չունենան: Հետևելով թեկնածուների հայտարարագրերին, վստահ կարող ես ասել, որ ոչ մեկը ի վիճակի չի լինի. մեկը 10 միլիոն դրամ ունենալով ընտրակաշառք չի կարողանա բաժանել, մյուսը` չգիտեմ 8 հազար դոլարով: Ես կոնկրետ, իմ հայտարարագրով , իմ ունեցած միջոցներով հաստատ ի վիճակի չեմ ընտրակաշառք բաժանելու: Իհարկե, սա որպես հումոր ընդունեք:

Բայց նրանք, ովքեր ուզում են ընտրակաշառքով դառնալ ինչ-որ մի բան, ազգի ամենամեծ դավաճաններն են, ժողովրդին բարոյազրկողների համար պետք է որոշվի մի պատիժ, որը մեր այսօրվա քրեական օրենսգրքով էլ չպիտի լինի: Իմ կարծիքով, դրանք յուրատեսակ պատժի են արժանի, չի կարելի ժողովրդի սոցիալական վիճակը շահարկելով`էդ վիճակի հասցնել: Դուք պատկերացրեք, էդ հոգեբանությամբ ժողովուրդը գտնվում է պատերազմական իրավիճակում ու վաղը 3 հազար դրամով ձայն վաճառող մեր քաղաքացին պիտի գնա իր կյանքը տա՞ հայրենիքը փրկելու համար: Մոռացեք, կամ էդ ընտանիքում ծնված , մեծացած դաստիարակված երեխան ի վիճակի լինի դա անելու: Իրականում պետք է պատժել ոչ թե կաշառք վերցնողներին, այլ բաժանողներին, որովհետև նրանց մոտ սրիկայությունը շատ ավելի բարձր է, նրանք անուղղելի են», -կարծում է ՀՅԴ-ական թեկնածուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930