Պատայայում (Թաիլանդ) այսօր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները շարունակում են պայքարը:
Ասպարեզում մնացած Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ արդեն անցկացրել են առաջին գոտեմարտերը: 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Հարութ Սարգսյանի նկատմամբ եւ 1/8 եզրափակչում հանդիպելու է մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ: Հաղթանակով է սկսել նաեւ Վարոս Պետրոսյանը (84 կգ): Նա 1/16 եզրափակչում հաղթահարել է հնդիկ Ռահուլ Ռահուլի արգելքը եւ սպասում է իր հերթական մրցակցին: Իսկ ահա 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Արշակյանը առաջին իսկ գոտեմարտը տանուլ է տվել ռուսաստանցի Մագոմեդ Չուխալովին եւ դեռ սպասում է: Եթե Չուխալովը հասնի եզրափակիչ, ապա Հայկը 3-րդ տեղի համար պայքարը կշարունակի սփոփիչ գոտեմարտերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ