ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրավունքը պաշտպանել, առավել ակտիվ աշխատել եվրոպական կառույցներում եւ դրա համար համալիր գործողությունների ծրագիր մշակել:
ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց ՀՀ գործադիր մարմնին ուղղված մեղադրանքներին: Ասաց, որ խորհրդարանականներն էլ իրենց մեղքն ունեն այս ամենում, քանի որ միջազգային խորհրդարանական կառույցներում լավ չեն աշխատել:
Նա ողջունեց ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Համլետ Հարությունյանի, ազգային կոնսոլիդացիայի վերաբերյալ առաջարկը: Հ
Կարդացեք նաև
ՀԿ-ական Հայկ Բաբուխանյանն էլ բավականին պատկերավոր համեմատություններով նկարագրեց Ադրբեջանի հրեշավոր կերպարը, ասաց, որ ֆաշիստական Գերմանիայի տապալումից ցայսօր նման ոճրագործություն չէր եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ