Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Աշխարհին պետք է ցույց տալ՝ ով է Ադրբեջանը»

Սեպտեմբեր 05,2012 16:12

 

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի համոզմամբ, դեռ վաղ է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելը: «Լեռնային Ղարաբաղի անկախությունը օրենսդրական նախաձեռնությամբ չէ: Նախաձեռնությամբ պարտադրել, որ այսօր՝ հենց հիմա ու վաղը խոսենք Ղարաբաղի անկախության հռչակման մասին, ճիշտ չեմ համարում, լուրջ քննարկման հարց է, մանավանդ որ, գիտենք Մինսկի խմբի հետ կապված աշխատանքներ են գնում եւ այլն: Վերջին իրադարձությունները՝ Հունգարիայի կատարած քայլի արդյունքում առաջացել են տեսակետներ, ինչը մենք ենք ասում, աշխարհին պետք է ցույց տալ՝ ով է Ադրբեջանը, եւ իրենք իմանան, որ երբեք Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, բայց օրենսդրության ճանապարհով գնալը չէ ճանապարհը»,- Aravot.am-ին ասաց տիկին Բիշարյանը՝ անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930