10-15 սիրիահայ գործարար դիմել է Հայաստանի գործատուների հանրապետական միությանը` խնդրելով աջակցել Հայաստանում բիզնես սկսելուն: Ինչպես միության նախագահ Գագիկ Մակարյանը պատմեց, սիրիահայ գործարարները մտավախություն են հայտնել, որ մեր երկրում կգտնվեն մարդիկ, որոնք կխոչընդոտեն սիրիահայերի բիզնեսի կայացմանը` ցանկանալով «փայ» մտնել նրանց դրած այս կամ այն գործում:
Ըստ պարոն Մակարյանի, ինքը խորհուրդ է տվել խնդիրների կամ խոչընդոտների հանդիպելու դեպքում դիմել միությանը. «Կան արդեն գործարարներ, որոնք տարածք են գնել, հող են վարձակալել, որ գործ սկսեն: Մենք նրանց խորհուրդ ենք տվել ավելի շատ մարզերի վրա կենտրոնանալ, այսինքն` այնտեղ, որտեղ դրա կարիքն, իսկապես, կա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև