2012 թվականի մարտից հուլիս ամիսներին ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Արմեն Ռուբիկի Առաքելյանը, ներկայանալով որպես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, կառույցում աշխատանքի տեղավորվելու համար երեք քաղաքացիներից խաբեությամբ առանձին դեպքերով հափշտակել է 10.400 ԱՄՆ դոլար և 190.000 ՀՀ դրամ գումար: Այդ մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Իրականացված միջոցառումների արդյունքում Արմեն Ռուբիկի Առաքելյանի կողմից կատարված հանցանքը բացահայտվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /խաբեությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելը/, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: