Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Կեղտոտում ենք, հետո մաքրելու համար փող ենք ուզում»

Սեպտեմբեր 05,2012 15:17

«Խորհրդային տարիներից չենք ունեցել շրջակա միջավայրի պաշտպանության մշակույթ: Պետստանդարտը, ճիշտ է, ստուգումներ էր իրականացնում, բայց դրանք ուղեկցվում էին կոռուպցիայով: Այսօր պետք է արդյունաբերական ձեռնարկությունների, բանկերի եւ մնացած կառույցների մշակույթը եւ վերաբերմունքը բարձրացնել «կանաչ տնտեսության» նկատմամբ»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» սկզբունքների ջատագով գործատուների հանրապետական միությունը շրջակա միջավայրը պահպանելու համար աջակցում է ՀՀ-ում գործող հիմնարկ-ձեռնարկություններին, որպեսզի գիտակցության բարձրացման, իրազեկվելու եւ որոշ հմտություններ կիրառելու միջոցով նվազագույնի հասցնել բնությանը պատճառող վնասները:

Պարոն Մակարյանի խոսքերով, օրինակ` այս կամ այն ձեռնարկությունն իր շրջանառության մեջ թուղթը պակասեցնելով, նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը: Միությունը գործատուներին շահագրգռելու համար, անգամ մրցանակաբաշխություն է կազմակերպել, որին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք միության առաջադրած 12 կետերից գոնե 2-ի պահանջներին կհամապատասխանեն: Ասենք` տվյալ կազմակերպությունը պիտի ունենա շրջակա միջավայրի պահպանության հարցերով պատասխանատու անձ կամ այլընտրանքային էներգիայի օգտագործումը ընկերությունում, բնապահպանական վճարների բարեխիղճ մուծումները կենտրոնական եւ տեղական բյուջե եւ այլն:

Ըստ Գագիկ Մակարյանի, շրջակա միջավայրի պահպանության համար միջազգային մի շարք կազմակերպություններ պատրաստակամ են գումարներ տրամադրել, բայց. «Մենք կեղտոտում ենք, հետո փող ենք ուզում, սակայն պետք է հասնենք նրան, որ չկեղտոտենք ու հետո մաքրելու համար փող ուզենք»:

Միության նախագահն առաջարկում է Հայաստանի պայմաններում այնպիսի արտադրություն հիմնել, որպեսզի միջավայրին հասցվող վնասները քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն. «Պետք է հավաքման արտադրություններ զարգացնել, ասենք` մասերը, արդեն պատրաստի վիճակում, բերվեն Հայաստան եւ այստեղ միայն հավաքվեն: Կամ սննդի արդյունաբերության, էլեկտրատեխնիկական, IT ոլորտները զարգացնել»:

Պարոն Մակարյանիը կոչ արեց մասնակցել սեպտեմբերի 15-ին կայանալիք համահայկական աղբահավաքմանը եւ այդտեղից էլ յուրաքանչյուրն իր ընտանիքից սկսած սկիզբ դնի աղբը տարանջատելուն, որպեսզի այրմանը ոչ ենթակա պլաստիկ շշերը կամ այլ նյութեր հանձնվեն ձեռնարկություններին եւ բնությանը վնաս չհասցվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930