Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունն ընդունում է այն, ինչ մենք ենք ներկայացնում». Միհրդատ Մադաթյան

Սեպտեմբեր 05,2012 15:13

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր խոսելով արտաամուսնական կապերի, հայի ազգային ավանդական նկարագրի մասին՝ ասաց, որ մենք մեր ազգի դեմքը երբեք չենք կորցնի: Հոգեբանի ձեւակերպմամբ՝ «Հասարակությունն ընդունում է այն, ինչ մենք ենք ներկայացնում: Եվ եթե ամուսինների միջեւ կա բաժանություն, եթե մարդն ամուսնանում է երկրորդ անգամ, կամ՝ երեխա ունեցող կնոջ հետ, ապա հասարակությունը դա էլ է ընդունում, երբ չենք վախենում: Հասարակությունն ընդունում է գիտակցված քայլերը, ոչ թե վախվորածությունը: Բերեմ հասարակ օրինակ, եթե ձեռքիցդ պատառաքաղն ընկնում է, ու դու սկսում ես ամաչել, ապա քեզ սկսում են քննարկել, պախարակել, իսկ եթե սովորական բարձրացնում դնում ես սեղանին, դա ոչ մեկը չի նկատում»,-նշեց հոգեբանը՝ հավելելով, թե հասարակության կարծիքի շնորհիվ դժբախտ մնալն ամենաաբսուրդ բանն է կյանքում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930