«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ-ում իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի դիվանագիտական կորպուսին՝ Սաֆարովի էքստրադիցիայի գործընթացին անհաղորդ եւ անտեղյակ լինելու համար այն պարագայում, երբ դեռ 15 օր առաջ նման խոսակցություններ կային: Պարոն Օսկանյանն անդրադարձավ նաեւ հարցի բարոյական կողմին՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին:
ՀՀ գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անելուց, միայն ասաց, որ դեռ քննարկումներ են ընթանում, երբ ձեւավորված լինի միասնական տեսակետ՝ կտեղեկանանք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ