Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողի դեմ քրեական գործը՝ դատարկ դահլիճում

Սեպտեմբեր 05,2012 14:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Ռեգնում» գործակալության Երեւանի բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրդզելյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրեական գործով  դատական նիստը: Այն տեւեց 6 րոպե, քանի որ այս գործով Մանրիկյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը խնդրեց ողջամիտ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Տեղեկացնենք, որ Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հիմքով (դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել) հարուցված քրեական գործը բաղկացած է 2 հատորից, 2-րդ հատորը 18 էջ է, 1-ինը՝ 200: Մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը: Դատավորը բավարարեց պաշտպանի միջնոդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 13-ին: Նշենք նաեւ, որ այս գործով տուժողի աթոռն էր զբաղեցրել Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Ուշադրության է արժանի այն, որ արդեն 2-րդ դատական նիստն է, որ տեղի է ունենում դատարկ դահլիճում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930