Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական ապտակ ու մի վեհ քմծիծաղ Հեյդարի ստվեր Իլհամ Ալիեւին

Սեպտեմբեր 05,2012 14:28

Ես կին եմ փխրուն ու Արցախյան ազատամարտում հայրենասեր որդի կորցրած, ում զավակը ոչ թե 3 միլիարդով դարձավ հերոս, այլ գնաց Հայրենիքը շինծու ադրբեջանցի անունն առած քո քոչվոր թաթար-մոնղոլների հարձակումներից պաշտպանելու։ Նրա նման հազարավոր հայ տղաներ նույնն արեցին ու պատմության գործած սխալն ուղղեցին (մասամբ)։

Բայց կարծես թե հայրդ քեզ մի լպրծուն քաղաքականություն է ժառանգել՝ կաշառելով հարցեր լուծելը։

Խե՜ղճ ժառանգորդ, այնքան զուրկ է երկիրդ հերոսներից, որ 3 միլիարդ դոլար ես վճարում՝ գոնե մեկ «հերոս» ազգիդ, չէ՝ ազգիդ չէ, դու ազգ չունես, քոնը մարդակեր Դրակուլաներն են։ Հա՛, ինչ էի ասում՝ դու էլ ուրիշ ելք չունես, պետք է միլիարդավոր դոլարներ վճարես, որ գոնե նմուշի համար մի հերոս հանես փողոց՝ ասելու. «տեսեք, տեսեք, մենք էլ «հերոս» ունենք»։

Հերոսը մենք՝ հայերս ենք, որ առանց միլիարդավոր դոլարների կաշառքի ենք ելնում հայրենիքը պաշտանելու։

Իմացի՛ր ու վստահ եղիր, որ քո այդ սարքովի հերոսների դեմ, անգամ, ե՛ս կելնեմ պատերազմի ու մերկ ձեռքերով կխեղդեմ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն կրկին արյուն թափել։

…Իսկ ես՝ միամիտս, որդուս կորուստը սգալիս՝ հայացքս երկինք հառած՝ աղաչում էի Աստծուն, որ որդի կորցնելու ցավը, անգամ, թշնամուս մորը բաժին չհասնի…

Տեսնես հիմա ի՞նչ աղոթք է մրմնջում Գուրգեն Մագարյանին գիշերը, անկողնում խաղաղ քնած ժամանակ կացնահարած այդ Ռամիլ կոչված Սաֆարովի մայրը։

Եթե նրա մայրն էլ հիմա ինձ պատասխանի, որ՝ լավ է արել, ուրեմն թող չորանա մարդասպան ադրբեջանցիներ ծնող մայրերի արգանդը։

…Իսկ այսօրինակ մարդասպանի համար ազատության դուռ բացողները թող սպասեն ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ:

ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Արցախյան ազատամարտի հերոս ԱՇՈՏ ՉԱԽՈՅԱՆԻ մայր, գրող, հրապարակախոս

ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930