Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալը սպառնում է ինքնասպան լինել

Սեպտեմբեր 05,2012 14:22

Ղահրիյանի հայտարարությունը

«Առավոտին» է դիմել ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Սեյրան Ղահրիյանը եւ խնդրել, որպեսզի իր հայտարարությունը հրապարկվի: Նա սպառնում է ինքնասպանություն գործել: Դատապարտյալն իր հայտարարությունն ուղարկել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ստորեւ ներկայացնում ենք այն:

– Ես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սեյրան Աբգարի Ղահրիյանս, հանդես եմ գալիս հայտարարությամբ:

Տառապում եմ ասթմա տեսակի անբուժելի հիվանդությամբ: Տեղից տեղ դժվարանում եմ տեղաշարժվել: Հիվանդությունս ձեռք եմ բերել քրեակատարողական հիմնարկում՝ հաճախակի հացադուլներ իրականացնելու հետեւանքով: Ու քանի որ հացադուլներս իրականացվում էին պատժախցերում, ուստի չկարողացա այդ հիվանդությունից խուսափել:

Մասնագիտությամբ պատմաբան, մանկավարժ եմ: Հանդիսանում եմ արցախյան պատերազմի ակտիվ մասնակից: Դրա վառ ապացույցն է այն, որ սույն թվականի մայիսի 9-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանի կողմից արժանացել եմ շնորհակալագրի՝ հայրենիքիս հանդեպ իմ մատուցած ծառայությունների համար:

Հայտնեմ ավելին. 2000թ. Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով սպանության մեղադրանքով դատապարտվել եմ 14 տարվա ազատազրկման, այնինչ ես ոչ մի սպանություն չեմ իրականացրել (կնոջ սպանություն- խմբ):

Շուրջ 12 տարի ես անօրեն ազատազրկված եմ:

Կարեւորում եմ ամենակարեւորի մասին:

Բերման ենթարկելու ժամանակ ինձ հետ էր իմ մանկահասակ երեխաս, որը 3 տարին դեռ չէր բոլորել:

Իրավապահ մարմիններն ինձ հայտնեցին, որ երեխայիս ուղարկում եւ տեղափոխում են Ղարաբաղ՝ իմ ընտանիքին: Մինչդեռ մանկահասակ երեխայիս նկատմամբ իրականացրին չարանենգ բռնություն: Հավելեմ, որ առանց նրա կամքը հարցնելու, մանկահասակ տղայիս տեղափոխեցին Վանաձորի մանկատուն, ու իմ կամքին հակառակ՝ որդեգրեցին:

Սակայն ես կասեի, որ մանկահասակ երեխայիս վաճառել են, քանի որ 12 տարի է, ինչ ես տեղյակ չեմ երեխայիս գտնվելու վայրի մասին:

Մեծարգո նախագահ:

Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր միջնորդությամբ համապատասխան մարմինները վերականգնեն իմ ոտնահարված ծնողական իրավունքները, այդ թվում ինձ եւ իմ ընտանիքին վերադարձվի երեխաս: Հակառակ դեպքում ես, անկասկած, առանց վարանելու, ի բողոք անարդարության, կիրականացնեմ ինքնասպանություն:

ՍԵՅՐԱՆ ՂԱՀՐԻՅԱՆ

դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930