Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային թշվառություն

Սեպտեմբեր 05,2012 13:44

(հատվածներ)

…Մի քանի այդ կարգի եւ տեսակի վատթար մարդիկ, կղերի հետ միացած, յուրյանց ձեռքը ձգելով ազգային ջարդ ու փշուր լաստի ղեկը, առանց օրինավոր հոգաբարձության, առանց մաքուր խղճմտանքի եւ միմիայն յուրյանց անձնական շահին, ախտերին եւ կրքերին ծառայելով, ոչ միայն հառաջ չէին մղում այդ կիսակործան եւ ալետանջ լաստը, ոչ միայն փույթ չունեին գոնե մի խաղաղ ծովածոցի կամ նավահանգստի մեջ նորան ապահովելու, այլեւ քակում էին եւ խլում էին այդ լաստից այսօր այս փայտը, վաղը այն երկաթը, երրորդ օրը՝ մյուս չվանը եւ յուրյանց չար օրինակներով եւ գործերով ուրիշներին եւս տեղիք տալիս ու հրավիրում նույնը գործելու ազգի իսպառ կործանության համար:

…Ի վերջո, թշվառության բաժակի տակ բան չմնաց, սրածություն, գաղթականություն, հակամայիցն կրոնափոխություն, ավեր, հափշտակություն, շնորհավաճառություն, եւ այլն, եւ այլն, յուրյանց բոլոր դժոխային արբանյակներով թափվեցան ազգի վերա:

…Կանչեցե՛ք օրագիր հրատարակողները, ճնշեցե՛ք, խե՛ղդ դրեք, ձեռագիր առե՛ք, որ բան չգրեն, լռեն, համրանան, պապանձվին, կուրանան, չտեսնեն, չլսեն, խլանան, մի խոսքով, քար եւ փայտ դառնան (որովհետեւ անասունն անգամ տեսնում է, ինչ որ նորա աչքի առջեւ է գործվում), օրագիր հրատարակողքն են ազգը տակ ու վեր բերողքը:

…Կոտորեցե՛ք այդ հայելին, որ իմ ճիվաղադեմ կերպարանքը ամեն օր ինձ ցույց է տալիս, փշրեցե՛ք նորան… թո՛ղ վերջապես ազգը մեռնի ու գերեզման դրվի, միայն… միա՜յն… Միայն թե մեր բանին չխառնվին, մեր մասին չգրեն, մեզ չդատապարտեն, մեր կամքը իբրեւ Մովսեսի պատգամ ընդունեն, «մեր ըրածին կամ ընելիքին վրա չխոսին»…

Իսկ ձեր «չըրածին եւ չընելիքին վրայ» կարելի՞ է խոսել, սքանչելի՛ ղեկավարք ազգային վարչության. «Անիկա էլ մեր գիտնալու բանն է… Փառք աստուծու, ի՞նչ է եղեր, օրե օր ազգերնիս կհառաջադիմե կոր (գիտենք, կդիմե, բայց դեպի կործանումն), քիչ մը պակասությունք կան եղեր… ո՞ւր տեղ չկա, անոնք ալ կամաց-կամաց կշտկվին…»:

…Ազգային Սահմանադրության մեջ հիմնական կանոն է մեծագույն մասը, բայց փոքրագույն մասը կամ թերեւս լոկ մի երեսփոխան, լոկ մի անդամ այս կամ այն ժողովի, ունի՞ իրավունք, հրապարակ հանել յուր դատողությունը ընդդեմ մեծագույն մասի արած տնօրենության, թե՞ ոչ: Խնդիրը այնտեղ չէ, թե ո՞ր կողմումն է ճշմարտությունը, այլ թե այդ միայնակ երեսփոխանը կարո՞ղ է հասարակության դատաստանին ներկայացնել յուր կարծիքը եւ մեծագույն մասին վճիռը, թե՞ ոչ:

…Բայց բուն «անձնական պատվի չդպչելու» խնդիրը քննելով, տեսնում ենք, որ դա մի խայծ է, վարչության բռնակալության կարթի ծայրը անցուցած եւ տղայական ու ծիծաղաշարժ մի խայծ. պատճառ, անձնական պատվի չդպչել հասկացել են եւ պիտի հասկանան, երբ մի օրագիր հրապարակ է հանում այս կամ այն պաշտոնական անձին ըստ պաշտոնի չարագործությունքը. ապա թե ոչ, արդյոք որո՞ պատիվը վշտացուցին…

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

1864

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930