Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը նախապայմաններ է առաջարկում

Սեպտեմբեր 05,2012 13:03

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում հարց բարձրացրեց այն մասին, որ հարկ կա հայտարարության նախագծի տեքստում ընդգրկել դրույթներ, որոնք կսահմանեն, թե ինչ պետք է անի հունգարական կողմը՝ Հայաստանի հետ կասեցված հարաբերությունները վերականգնելու համար: «Մենք պետք է նախապայմաններ առաջադրենք: Ասենք, եթե Հունգարիայի իշխանությունները հրաժարական տան, նոր իշխանությունը ի՞նչ պետք է անի հայ-հունգարական հարաբերությունների բարելավման համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում համաձայնության են եկել միայն Հունգարիայի հետ խորհրդարանական հարաբերությունների կասեցման շուրջ, իսկ նախապայմանների, կոնկրետ պահանջների մատնանշումը քննարկման խնդիր է եւ խորհրդարանի որոշելիքը:

Այս պահին հարցի վերաբերյալ հնչում են պատգամավորների ելույթները: Ելույթի համար հերթագրվել է 25 պատգամավոր:

Նելլի ԳՐ ԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930