Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի, նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության գործով դատական նիստը: Մեղադրող Վլադիմիր Հովհաննիսյանի հետ մեղադրանքը կպաշտպանի Հովսեփ Հովսեփյանը, որն էլ այսօր ներգրավվեց այս քրեական գործով:
Դատարան էին բերվել ամբաստանյալներ Հակոբ եւ Վահրամ Աբաջյանները:
Տուժող կողմի իրավահաջորդները հերթական անգամ լսելով դատական նիստը հետաձգելու մասին, մոտեցան դատավորին եւ բղավում էին, թե էս դատ չի՝ տեսակցություն է, այսինքն հանդիպում՝ ամբաստանյալների հետ:
Կարդացեք նաև
Դատական կարգադրիչների միջամտությամբ նիստերի դահլիճից դուրս բերվեց Յուրա Սրապյանի տարեց մայրը:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ամսի 19-ին: