Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի ներկայացուցչի բողոքը կրկին մերժեցին

Սեպտեմբեր 05,2012 12:19

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքը` ընդդեմ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման:

Դատարանը դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ բողոքի մերժումը հիմնավորեց բողոքի անհիմն լինելու հանգամանքով: «Այս դատարանը, որը կոչվում է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան կամ մնացած բոլոր դատարանները շատ ավելի շուտ կարդարացնեն Թալեաթ փաշային, քան մի օբյեկտիվ որոշում կայացնեն ` այն էլ Ազգային անվտանգության ծառայության դեմ , բացառված է: Սա այն երկիրն է, որտեղ ապրում ենք, այն դատարաններն են, որ ունենք, զարմանալի բան չկա: Էլի կբողոքարկենք, որ «Կարգին հաղորդման» նման չլինի էլի, չասեն, դիմեիք, կբավարարեինք, ինչու չեք դիմել: Դրա համար ենք դիմելու, համ էլ թող նրանք իրենց նախադեպին հակասեն: Ի վերջո, Վճռաբեկ դատարանն էլ, կարող եմ 100 տոկոսով ասել, պարզապես կվերադարձնեն, նրանք այլ բան ծննդաբերել չեն կարող»,- ասաց պարոն Աթանեսյանը:

Ըստ նրա, Վճռաբեկում իրենց բողոքը, ըստ էության, չի տարբերվելու Վերաքննիչ ներկայացրած բողոքից. «Իմ փաստարկներին կրկին չեն պատասխանել, չեմ կարող պատասխանել, դրա համար չեն պատասխանում… Բողոքը մոտավորապես նույն բովանդակությամբ կլինի `որոշակի փոփոխություններով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930