90 պատգամավորի ներկայությամբ քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու հարցն է:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավորների դատին ներկայացրեց աշխատանքային խմբի ներկայացրած հայտարարության նախագիծը, որում մասնավորաբար ասվում է, որ Հունգարիան եւս պատասխանատվություն է կրում կատարվածի համար եւ Հայաստանի խորհրդարանը խորհրդարանական մակարդակով դադարեցնում է հարաբերությունները Հունգարիայի խորհրդարանի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ